Discussed 30.09.2021 - 15.10.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 54-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հուլիսի 20-ի N 54-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթական ուսումնական հաստատությունների 6-7-րդ դասարաններում «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաները դասավանդող ուսուցիչների կիսամյակային համաչափ ծանրաբեռնվածությունն ապահովելու և տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող միջին, ծանր և խորը մտավոր ֆունկցիայի խանգարում ունեցող 9-րդ դասարանն ավարտած և 19 տարեկանը չլրացած (10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների) երեխաների կրթության իրավունքի ապահովման պահանջով: 0 0 0 4788