Discussed 08.08.2023 - 23.08.2023 ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է կանոնակարգել ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման և գրանցումը մերժելու հետ կապված՝ դեռևս չկանոնակարգված հարաբերությունները։ Նախագծով մասնավորապես նախատեսվում՝ 1) թղթային և էլեկտրոնային եղանակով ներկայացված ուղևորային մաքսային հայտարարագրի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման կարգը․ 2) ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցման դեպքում մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունները և ժամկետները․ 3) մաքսային մարմինների կողմից համապատասխան գործառնությունների ժամանակ կատարվող նշումների ձևաչափն ու եղանակը։ 1 0 0 2246
Discussed 08.02.2022 - 23.02.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշմամբ հաստատված N 2 հավելվածում կատարվող լրացումներով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց համար հնարավորություն է ընձեռնվում հասանելիություն ստանալ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի (www.trade.gov.am) բոլոր համակարգերում առկա՝ իրենց գործունեությանն առնչվող տեղեկատվությանը, ինչպես նաև համապատասխան հարաբերությունները նախատեսվում է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի՝ Թույլատվական փաստաթղթեր (www.sw.gov.am) համակարգի վրա։ 0 0 0 3840