Discussed 02.04.2025 - 17.04.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1438-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հիմք ընդունելով իրավական կարգավորումների տեսանկյունից խնդրահարույց լինելու և օրենսդրական փոփոխությունների արդյունքում լիազորող նորմ չունենալու հանգամանքները՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել: Որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում «Սևան» ԱՊ-ի և համայնքների ղեկավարների միջև կնքված՝ վարձակալության վճարների 30 տոկոսը համայնքներին փոխանցելու վերաբերյալ պայմանագրերը կդադարեն գործել, իսկ վարձակալության հետ կապված հարաբերությունները կշարունակեն կարգավորվել համաձայն «Սևան» ԱՊ-ի և վարձակալների միջև կնքված պայմանագրերի և համաձայնագրերի: 0 1 0 501
Discussed 20.12.2024 - 04.01.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, որոնք չունեն լիազորող նորմեր և դրանցով կարգավորված հարաբերությունները կորցրել են արդիականությունը: 3 7 1 1350
Discussed 29.01.2024 - 16.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ որպես պետական ծառայության նոր տեսակի ձևավորմամբ նախատեսվում է պետական անտառներում, անտառային հողերում և համապատասխան բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության լիազորությունները վերապահել Ծառայությանը, իսկ վերահսկողությունը կշարունակի իրականացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Պետական անտառներում, անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում պաշտպանության լիազորություններն իրենց իրավասությունների սահմաններում կիրականացնեն շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացվող 6 ՊՈԱԿ-ները։ Վերոգրյալով պայմանավորված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում գործող ՊՈԱԿ-ների և Ծառայության գործառույթների կրկնություններից ու նմանություններից խուսափելու նպատակով, Կառավարության որոշման նախագծով առանձնացվում են բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության գործառույթները՝ դրանք օրենքի ուժով վերապահելով Ծառայությանը։ Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեության առարկան և նպատակը՝ պահպանվող տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, դիտանցի, բնության տարեգրության վարման, բնական պաշարների կայուն օգտագործման, անտառաշինական աշխատանքների իրականացման, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման ապահովումն է: 2 13 1 2660
Discussed 05.11.2021 - 21.11.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 5-ի N 555 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։ Որոշման նախագծի համաձայն փոփոխություն է կատարվում Կառավարության մի շարք որոշումների նախաբաններում՝ համապատասխանեցվելով գործող օրենսդրությանը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում Կառավարության 05.05.2002թ. N 555 որոշումը: 0 1 0 5010