Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 05.12.2022 - 02.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1350-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական աջակցության բացակայության արդյունքում վերոնշյալ միջոցառումների իրականացումն անհնար էր։ Նախարարության և Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին ստորագրվել է համագործակցության ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր), համաձայն որի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և UNIDO-ի կողմից իրականացվող ֆինանսական աջակցության շրջանակներում կապահովվի Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության համակարգի արդիականացումը, արդյունաբերական չափագիտական կարողությունների ձևավորումը և զարգացումը, տրամաչափարկման կարողությունների, մասնավորապես՝ գծային (անկյունագծային) մեծությունների, էլեկտրական մեծությունների, ուժի և հարակից մեծությունների, քիմիական մեծությունների ուղղություններով տրամաչափարկման լաբորատորիաների ձևավորումը և այլն։
0 2794

Under development

Discussed 31.07.2019 - 21.08.2019

Պետական գույքի ոլորտի ռազմավարական փաստաթուղթը հաստատելու մասին Պետական գույքի կառավարման ոլորտում արդյունավետ որոշումներ ընդունելու ճանապարհին առաջին հերթին խոչընդոտ է հանդիսացել ՀՀ-ում տնտեսական ակտիվության գոյություն ունեցող շրջանակները, որոնք վերջին տարիներին գնալով ավելի են նեղացել։ Որպես հետևանք իրավաբանական անձանց և հասարակության լայն շրջանակները մասնակցություն չեն ցուցաբերել պետական գույքի ձեռք բերման և արդյունավետ օգտագործման գործընթացին, հատկապես այն պատճառով, որ տվյալ ոլորտի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մակարդակը հեռու է եղել բավարար լինելուց և նրանց համար ուրվագծված չեն եղել այդ գույքի օգտագործման հեռանկարները և գույքի օգտագործումից ստացվող եկամուտները։ Այլ կերպ, հասարակության բոլոր շերտերի պահանջարկը և նրանց պոտենցիալ ջանքերը հաշվի չի առնվել պետական գույքի առաջարկի ոլորտում քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս։
0 6656