Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 29.10.2024 - 13.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024 շինարարական նորմերի Աղյուսակ 11-ի մասնակի վերանայում և նախադպրոցական ու դպրոցական կազմակերպությունների շենքերի ու շինությունների նախագծման և կառուցման ծրագրերի իրագործելիության ապահովում՝ հրդեհաշիջման արդի համակարգերի ընտրանքային սկզբունքի կիրառմամբ։
3 416

Discussed 09.09.2024 - 24.09.2024

ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ, ՈՒԺԵՂԱՑՎՈՂ, ԸՆԴԼԱՅՆՎՈՂ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՂ, ՎԵՐԱԶԻՆՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ, ՔԱՆԴՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ Կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի, շինությունների, կառուցվածքների հզորության միավորին բերված շինարարության նորմատիվային գները (այսուհետ՝ ՇՆԳ) և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները (այսուհետ՝ ՇԱԱԽՑ) կիրառվում են քաղաքաշինական ծրագրերի, նախագծերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկային չափի (կանխատեսումների) որոշման, նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների (օբյեկտների) հիմնանորոգման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, ընդլայնման, արդիականացման, վերազինման, քանդման և ապամոնտաժման աշխատանքների արժեքի հաշվարկման, գնահատման համար։ ՇԱԱԽՑ-ը չեն վերաբերում պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման նախագծերին:
2 973

Discussed 24.06.2024 - 09.07.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀԱՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Շինարարական ծրագրերի իրագործման արդյունավետություն, ընթացակարգերի պարզեցում։
0 985

Discussed 13.02.2024 - 28.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N592 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի շենքերի նկուղային/ստորգետնյա կամ որմնախարսխային հարկաբաժինների ներկայումս չշահագործվող տարածքները վերազինելով և նորոգելով դարձնել օգտագործելի  բնակչության համար, խթանելով առողջ ապրելակերպի սկզբունքները, գործընթացում ներգրավվելով բազմաթիվ սպորտային մասնագիտացված խմբակների և ակումբների մարզիչների՝  միաժամանակ նպաստելով ձեռնարկատիրական գործունեությանը  մարզական ոլորտում:
1 1638

Discussed 22.09.2023 - 07.10.2023

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնով սահմանված քաղաքաշինության գործունեության տեսակներին համապատասխան հաշվետվությունների ներկայացման համար քաղաքաշինության գործունեության սուբյեկտներին ներկայացվող պահանջներն ու պայմանները:  
0 2584

Discussed 21.06.2023 - 06.07.2023

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N253-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների կառուցման ու վերակառուցման նախագծային լուծումներում հաշմանդամություն ունեցող անձանց համար սանիտարական հանգույցների նախատեսման պարտադիր պահանջների ապահովում՝ նմանատիպ շենքերի բոլոր հարկաբաժիններում :  
0 2519

Discussed 27.10.2021 - 11.11.2021

«ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Ն որոշմամբ հաստատված քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի պահանջներից:
0 4266