Discussed 14.12.2023 - 29.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծով առաջարկվում է հստակեցնել Արդարադատության նախարարության նպատակները և խնդիրները՝ դրանցում ներառելով նաև Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկված նախագծերի համապատասխանության փորձաքննությունը: 6 3 0 1909
Discussed 13.12.2023 - 28.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․ Հստակեցվել է Կառավարության քննարկմանը ներկայացվող նախագծերի պետական-իրավական փորձաքննությունը շրջանակը՝ դրանում ներառելով նաև Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկված նախագծերի համապատասխանության ստուգման գործընթացը: Վարչապետի աշխատակազմ ներկայացվող մոտարկված նախագծերի հիմնավորման մեջ լրացվել է նաև Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին նշումի պահանջ: Սահմանվել է, որ Վարչապետի աշխատակազմի կողմից բովանդակային փորձաքննությամբ անդրադարձ չի կատարվում Եվրոպական միության օրենսդրության մոտարկման համապատասխանությանը։ 5 3 1 1738
Located in RA Government Discussed 13.02.2023 - 28.02.2023 «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ լրամշակված նախագիծ Նախագծով առաջարկվում է. - սահմանել օրենսդրության մոտարկման հասկացությունը. - նախատեսել ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգման կառուցակարգ, - նշված ստուգումն իրականացնելու համար իրավասու մարմին դիտարկել Արդարադատության նախարարությունը. - սահմանել նաև նշված ստուգման իրականացման կարգը և ժամկետները: 0 3414
Discussed 29.10.2022 - 13.11.2022 «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է. - սահմանել օրենսդրության մոտարկման հասկացությունը. - նախատեսել ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգման կառուցակարգ, - նշված ստուգումն իրականացնելու համար իրավասու մարմին դիտարկել Արդարադատության նախարարությունը. - սահմանել նաև նշված ստուգման իրականացման կարգը և ժամկետները: 4 2 2 3704
Discussed 30.08.2019 - 16.09.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկակն կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագչը հաստատելու մասին» N 1015-Ն որոշման հավելվածի 16-րր կետի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» սյունակում «2019թ.» բառերը փոխարինել «2023թ.» բառերով: 1 0 0 6916