Under development Discussed 05.03.2025 - 20.03.2025 «ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ կառավարության որոշում Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-501-Ն օրենքների փաթեթի ընդունմամբ: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար նույն օրենքով սահմանված են, որ ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության կարգերը, որոնցով հնարավորություն կունենան տնտեսավարող սուբյեկտները դիմել և ստանալ պետական աջակցությունները: ՆԱխագծով նախատեսվում են պետական աջակցության տրամադրման ընթացակարգերը, պայմանները և ժամկետները, բողոքարկման և այլ հարաբերություններ: 3 10 0 1387
Under development Discussed 21.02.2020 - 09.03.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՆԱԽԱԳԻԾ 2020-2022 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը սահմանում է բազմապիսի նպատակներ, ուղղված դեպքերի կանխմանը, կանխարգելմանը և զոհերի աջակցությանը: Ծրագրի առաջնահերթ խնդիրներից է երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդումը, զոհերի ինտեգրման ապահովումը և կրկնազոհացման վտանգի վերացումը, ինչպես նաև դեպքերի հայտնաբերման բարելավումը: 5 0 1 8187
The draft has been accepted Discussed 21.06.2017 - 06.07.2017 Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ միգրացիոն քաղաքականության ոլորտում անցած հինգ տարիների ընթացքում իրականցվել են ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10–ի թիվ 1593–Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումները: Կապված ժամանակաշրջանի ավարտի, ինչպես նաև այդ տարիների ընթացքում ի հայտ եկած քաղաքական, սոցիալ-տնտեսական նոր իրողությունների հետ, անհրաժեշտություն էր առաջացել սահմանելու ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության մոտեցումները առաջիկա տարիների համար: 2017թ. մարտի 23-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունը: Այն Հայաստանի միգրացիոն քաղաքականության սահմանման 4-րդ հիմնարար փաստաթուղթն է 2000 թ.-ից ի վեր: Ռազմավարությունում նշված են 8 հիմնորոշ ուղղություներ, որոնք պետք է իրականացվեն 78 միջոցառումների միջոցով: Եվս մեկ` 9-րդ ուղղությունը վերաբերում է ռազմավարության մոնիթորինգին և գնահատմանը: 1 0 0 11050