Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

03.03.2026 18.03.2026
«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում Երևանի մետրոպոլիտենի նոր՝ «Աջափնյակ» պայմանական անվանմամբ կայարանի կառուցման ռազմավարական կարևորության ներդրումային ծրագիրը: Մետրոպոլիտենի նախատեսվող գիծը ձգվելու է Արաբկիր վարչական շրջանի «Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչև Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկում ընկած հատվածը: Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի շինարարությունն իրականացվելու է զուգահեռաբար բաց և փակ եղանակներով։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ մետրոպոլիտենի կառուցվող գծի ընդհանուր երկարությունը 1500 մ է, ներառյալ՝ կայարանի լրացուցիչ թունելները: Մետրոկամուրջի երկարությունը շուրջ 210 մ է: Շինարարության մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին, և ըստ նախագծային փաստաթղթերի՝ ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), փուլային կառուցման դեպքում 81 ամիս։ «Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագիծն առաջնահերթորեն նպատակ ունի քաղաքային տրանսպորտային ցանցի զարգացման ու բազմամոդալ տրանսպորտային հնարավորությունների ապահովման միջոցով հասցեագրելու Երևանի քաղաքային վերգետնյա տրանսպորտի գերբեռնվածության ու տրանսպորտային հոսքերի անհամաչափության և մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես՝ -     տրանսպորտային հոսքերի գերբեռնվածություն. տրանսպորտային միջոցների մեծ խտությունը հանգեցնում է խցանումների, որոնք վատթարացնում են քաղաքի տրանսպորտային շարժունակությունը, -     օդի աղտոտվածություն. շարժունակության աճող պահանջարկի համեմատ տրանսպորտային ցանցի ոչ լիարժեք ծածկույթն ու հանրային տրանսպորտի սահմանափակ բազմազանության արդյունքում ասնավոր ավտոմեքենաների մեծածավալ օգտագործումը հանգեցնում է արտանետումների էքստենսիվ աճին, ինչը բացասական ազդեցություն է ունենում քաղաքի օդի որակի և բնակչության առողջության վրա երկարաժամկետում, -     ժամանակի կորուստ. խցանումները և տրանսպորտի սահմանափակ հասանելիությունը բարդացնում են տեղաշարժը, ավելացնում ուղևորության տևողությունը՝ բացասաբար ազդելով ընդհանուր արտադրողականության վրա։ Ծրագրի կարևորությունը նաև պայմանավորված է քաղաքի մետրոպոլիտենի ցանցի ընդլայնման միջոցով ավելի ժամանակակից, էկոլոգիապես մաքուր, ապահով և արագընթաց փոխադրումներ ապահովելու նպատակով։Մետրոյի նոր կայարանը հնարավորություն կտա ավելի քան 150,000 բնակչի կանոնավոր կերպով ունենալ հասանելիություն մետրոյի ծառայությանը՝ նվազեցնելով անհատական ավտոմեքենաների օգտագործման անհրաժեշտությունը։ Սա խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է, որը նաև դեպի քաղաքի նոր և արագ տեմպերով զարգացող այլ վարչական շրջաններ ու հատվածներ մետրոպոլիտենի ցանցի հետագա ընդլայնման հնարավորությունն է:
Մնաց {days} օր
0 409

Discussed 17.09.2024 - 03.10.2024

ՀՀՇՆ «ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ԵՎ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ. ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն նորմերը տարածվում են շարժական ժամանակավոր բեռնվածքների տակ նախագծված և երկաթուղիների, մետրոյի ու տրամվայի գծերի, ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ արդյունաբերական ձեռնարկությունների ճանապարհները), քաղաքների և բնակավայրերի փողոցների ու ճանապարհների վրա տեղակայված կամրջային կառուցվածքների՝ այսուհետ կամուրջների (կամուրջներ, ուղեանցեր, վիադուկներ, էստակադներ և այլն), և ջրթող խողովակների, ինչպես նաև հատուկ տեսակի բեռնվածքների համար նախատեսված կամուրջների (խողովակաշարեր, ջրանցքներ և այլն) ստատիկ և դինամիկական փորձարկումների և կառուցվածքի վրայով երթևեկությամբ գործարկումների վրա։
Մնաց {days} օր
0 2894
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: