Discussed 02.05.2022 - 18.05.2022 «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2022թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: 0 0 0 4485
Discussed 06.07.2020 - 21.07.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հստակեցվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող ավագ ենթասպայական կազմում ընդգրկված, սակայն շարքային և կրտսեր ենթասպայական կոչումային դասակարգումով պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների կարգավիճակը, ինչպես նաև իրավունքի լիարժեք իրացման գործընթացի ապահովումը: 1 0 0 5604
Under development Discussed 13.03.2020 - 28.03.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Պայմանավորված է ՀՀ պետական սահմանների պաշտպանության գործում Ոստիկանության զորքերի զինծառայողներին մարտական խնդրի կատարման համար վճարվող հավելումները ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 621-Ն որոշմամբ սահմանված հավելումներին համապատասխանեցնելու հանգամանքով: 1 1 1 6910
Under development Discussed 23.01.2020 - 09.02.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում առաջարկվում է լրացումներ և փոփոխություններ կատարել, որով հնարավորություն կընձեռվի ևս երկու խմբի պատկանող ուսանողների օգտվելու պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունից՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհեր սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված և անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրած տեղեկանքի առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին: 13 1 0 9079