Discussed 17.05.2024 - 01.06.2024 «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները: 5 7 3 2679
Discussed 17.05.2023 - 02.06.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշման մեջ իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքի և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-141-Ն oրենքի դրույթները: 1 4 1 2378
Discussed 25.01.2023 - 09.02.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ, անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զինծառայողների կյանքին պատճառված վնասի դեպքում ևս հատուցման հիմնադրամ ներկայացվող փաստաթղթերի ստացումը կիրականացվի շահառուների բնակավայրերում: 12 2 0 2954
The draft has been accepted Discussed 20.03.2017 - 04.04.2017 Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 46-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Հակառակորդի հետ շփման գծում (առաջնագծում) մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ դարձած զինծառայողների համար առանձին սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ սահմանելու վերաբերյալ: 0 0 0 9850