Discussed 27.01.2023 - 12.02.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հնարավորինս նվազեցնել քրեական օրենսգրքով նախատեսված և մասնավոր մեղադրանքի քրեական գործերի հիմնական չափորոշիչներին համապատասխանող հանրորեն վտանգավոր արարքների կապակցությամբ պետության կողմից լրացուցիչ և երբեմն նաև ավելորդ ռեսուրսների վատնումը, ինչպես նաև այդ գործերի քննության ծանրությունը դեպի դատարան տեղափոխելը՝ փոքր-ինչ թեթևացնելով քննչական մարմիններում գործերի քննության առկա հսկայական ծավալները: 1 10 0 2673
Discussed 29.07.2022 - 14.08.2022 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից: Նախագծով նախատեսվում է սահմանել՝ - մասնավոր մեղադրանքով վարույթներով քննությունը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից իրականացնելու մեխանիզմ. - դատավորների թվակազմի ավելացում ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ ըստ անհրաժեշտության նաև Վերաքննիչ քրեական դատարանում: 0 0 0 3724
Discussed 20.11.2020 - 05.12.2020 «Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին» հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծ Հայեցակարգը ներկայացնում է հարկադիր կատարման մասնավոր համակարգի առավելություններն ու ներդրման անհրաժեշտությունը՝ հարկադիր կատարման արդյունավետությունն ու կատարողական գործողությունների պատշաճ որակն ապահովելու նպատակով: 4 20 4 7268
Under development Discussed 21.08.2020 - 11.09.2020 «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝ Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի, Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև հաշվի է առնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ)կողմից ներկայացված առաջարկությունները։ ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող պայմանները։ 0 1 0 6419
Under development Discussed 28.04.2020 - 15.05.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝ Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համասշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ)կողմից և տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել է միասնական դիրքորոշում` մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերը «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նախատեսելու անհրաժեշտության մասին։ ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվել է գնումների մասին օրենսդրության, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող պայմանները։ Նախագծում ներառված են այն պայմանները, որոնք ենթակա են օրենքով սահմանման: 0 1 0 6771
Discussed 18.01.2020 - 02.02.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կստեղծվի մասնավոր հատվածի գործատուների մոտ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) վերաբերյալ տեղեկատվական բազա, որը հնարավորություն կընձեռի բարձրացնել զբաղվածության բնագավառում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը: 6 8 1 7675
Under development Discussed 23.02.2018 - 21.06.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ) Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ստանձնել է Պետական-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ ՊՄԳ) ամբողջական, համակարգային մոտեցման և Հայաստանում դրանց իրականացման համար ամուր հիմքերի մշակման հանձնառություն: Կառավարության նպատակն է մասնավոոր հատվածի ուժեղ կողմերի և հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը Հայաստանում, միաժամանակ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։ ՊՄԳ կիրառումը լավ հնարավորություն է նպաստելու երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, մասնավոր հատվածի ֆինանսական և ոչ միայն ֆինանսական հնարավորությունների կենտրոնացմանը, պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունավետ իրագործմանն ու ապահովմանը: 2 3 17 13732