Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 06.10.2023 - 21.10.2023

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»  օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագծով առաջարկվում է տալ վարակիչ հիվանդության, հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդության սահմանումները, ինչպես նաև լիազորել Կառավարությանը սահմանել վերջինի ցանկը, որտեղ ներառված կլինեն բարձր վտանգ ներկայացնող հիվանդությունները, որոնք հիմք կհանդիսանան մարդու իրավունքների սահմանափակման համար: Բացի այդ, առաջարկվում է սահմանել լիզորող նորմ, որի հիման վրա հնարավոր կլինի Առողապահության նախարարի հրամանով սահմանել մանկաբարձագինեկոլոգիական և մանկաբուժական (ներառյալ մանկական վիրաբուժական) ծառայություններին` ըստ մակարդակների  ներկայացվող պահանջները, ինչը կնպաստի տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը և հիմք կհանդիսանա նպատակային և արդյունավետ ֆինանսավորման համար` տարանջատված ըստ մակարդակների:
0 3327

Discussed 30.11.2020 - 15.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը թերծանրաբեռնված է, կենտրոնն ապահովված չէ համապատասխան մասնագետներով, նպատակահարմար է լուծարել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը՝ այն վերածելով «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` կազմված պոլիկլինիկական մասից՝ ցերեկային ստացիոնար բուժման 2 պալատով և շտապ օգնության ծառայությունից:
0 6833