Discussed 08.10.2024 - 23.10.2024 ՀՀՇՆ «ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ » ՀՀ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ Սույն կանոնների հավաքածուն վերաբերում է քաղաքների և գյուղական բնակավայրերի նոր փողոցների և ճանապարհների նախագծմանը և վերակառուցմանը, ինչպես նաև գոյություն ունեցող փողոցների և ճանապարհների հիմնանորոգմանը:Սույն կանոնների հավաքածուի պահանջները չեն տարածվում բնակեցված տարածքների սահմաններից դուրս գտնվող ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա: 2 3 0 609
Discussed 26.04.2022 - 11.05.2022 «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագищ Նախագծով նախատեսվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Մ 1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ 31+300- կմ33+320, կմ33+520- կմ33+560 և կմ34+340- կմ34+420 հատվածների (Աղձք, Ագարակ համայնքնեի միջով անցնող հատվածներ) կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում գտնվող որոշ տարածքներ։ 1 1 0 3188
Under development Discussed 26.06.2020 - 11.07.2020 «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են Երևանի քաղաքապետի պատվիրակված լիազորությունները տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում, մասնավորապես՝ սահմանված է, որ Երևանի քաղաքապետն ապահովում է Երևան քաղաքի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը՝ ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամանակավոր տեղադրվածների) տեղադրման միջոցով և կազմակերպում է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները: Սույն նախագիծը մշակվել է Երևան քաղաքի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորման լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: 2 0 0 6117