18.11.2024 03.12.2024 «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կալանավորված և ձերբակալված անձանց պահման վայրերի ներքին կանոնակարգերում նախատեսել անանուն հաղորդումներ ներկայացնելու, դրանք ընդունելու պայմանները, միջոցները և ընթացակարգերը, ինչի արդյունքում էլ կստեղծվեն պայմաններ համապատասխան հաստատություններում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու համար։ Կներդրվեն այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան նման դեպքերում չխուսափել հաղորդումներ ներկայացնելուց և չկաշկանդվել այդ հարցում՝ լիարժեք իրացնելով իրենց իրավունքները։ 4 4 0 335
Under development Discussed 24.05.2023 - 08.06.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 23-ի թիվ ՀՕ-24-Ն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պահանջն ապահովելու առաջնահերթությունից, համաձայն որի՝ «Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բացի այդ, առաջարկվող Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ձերբակալվածների պահման վայրերը կկառուցվեն, իսկ գործողները կվերանորոգվեն նոր պահանջներին և չափորոշիչներին համապատասխան՝ ապահովելու համար ձերբակալված անձանց իրավունքների երաշխավորման և արդյունավետ պաշտպանության առաջնահերթությունը։ 1 1 0 2452
Discussed 28.04.2023 - 15.05.2023 «Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարանում պահվելու են նաև կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները: 2 4 0 2789
Discussed 15.04.2020 - 30.04.2020 «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ, իրավական որոշակիության սկզբունքին համահունչ, կհստակեցվի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված անձանց կողմից ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք և ելք ունենալու իրավունքի սահմաններն այն դեպքում, երբ առկա է ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցություններն արգելելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում: 5 0 3 7866