Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 19.08.2025 - 03.09.2025

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը նախատեսում է օրենքում փոփոխություն, որով ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը գործող 49-ի փոխարեն սահմանվում է 99։ Այսպիսով, օրենսդրական դաշտը կհամահունչեցվի «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի տրամաբանությանը և միջազգային փորձին՝ ստեղծելով ներդրումների ներգրավման և կապիտալի շուկայի զարգացման համար նպաստավոր պայմաններ։  
Մնաց {days} օր
0 1088

Discussed 12.05.2025 - 02.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում հանրապետության տարածքում կապահովի գյուղատնտեսական կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների բռնկման և տարածման կանխումը, կստեղծվի հիվանդության նկատմամբ պատվաստված անասնագլխաքանակի կայուն վարակամերժության ֆոն, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներկրման բարենպաստ պայմաններ: Միաժամանակ հարկ է նշել, որ սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսապես առավել շահավետ միջոցառման իրականացում՝ թեթևացնելով պետության ֆինանսական բեռը՝ ապահովելով կայուն անասնահամաճարակային իրավիճակ։ Նախագծի ընդունման արդյունքում միջազգային հարթակներում կներկայացվեն հանրապետությունում հիվանդությունների դեմ իրականացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև կապահովի միջազգային թափանցիկ համագործակցությունը և պարտավորությունների կատարումը։                   
Մնաց {days} օր
0 2351

Discussed 10.01.2025 - 27.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Սույն նախագծով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ծրագրի հիմնական պայմաններում իրականացվում են բարեփոխումներ, որոնք կնպաստեն հավաստագրերի առավել արդյունավետ իրացմանը։
Մնաց {days} օր
88 14334

Discussed 04.03.2024 - 19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի №39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Որոշման նախագծով առաջարկվող փոփոխության կատարումն ուղղված է կիրառական հարցերի շտկմանը։ Նախագծով, մասնավորապես հստակեցվել է արդեն իսկ համաձայնեցված գործարքի կնքումից հետո դրա կնքումը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի (այդ թվում՝ պայմանագրի, արձանագրության և այլն) պատճենը հանձնաժողով ներկայացնելու վերաբերյալ դրույթը։ Ամրագրվել է նաև, որ գործարքի կնքումը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի օտարալեզու լինելու պարագայում միաժամանակ հանձնաժողով է ներկայացվում դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:
Մնաց {days} օր
0 3310

Discussed 29.01.2024 - 13.02.2024

«Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծ Նախագծով առաջարկվում է սահմանել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։
Մնաց {days} օր
3 5116

Discussed 03.10.2023 - 18.10.2023

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանաքով բռնի տեղահանված բուժաշխատողների աշխատանքային հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է վերը նշված բուժաշխատողներին թույլատրել զբաղվել մասնագիտական գործունեությամբ՝ մինչև սահմանված ժամկետում   ՇՄԶ հավաստագրի ձեռքբերումը։
Մնաց {days} օր
0 4610

Discussed 24.08.2022 - 12.09.2022

Պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովելու կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը հաստատելու մասին Պետական մարմինների և կազմակերպությունների առաջնահերթ գործառույթների իրականացման համար պետական գույքի օգտագործման տրամադրան կամ դրա բացակայության դեպքում ոչ պետական տարածքների վարձակալությամբ ձեռքբերման գործընթացի կանոնակարգում։
Մնաց {days} օր
0 4740

Discussed 12.07.2022 - 27.07.2022

ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության կողմից կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների (այսուհետ` բժշկական սարքավորումներ) ձեռքբերման ու բաշխման սկզբունքները և գործընթացը կանոնակարգելու նպատակով և ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 22-րդ կետի պահանջով: Նախագծով բժշկական սարքերի ձեռքբերումն իրականացնում է Առողջապահության նախարարությունը ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի բյուջետային միջոցառումների շրջանակներում ցանկացած իրավակազմակերպական ձև ունեցող առողջապահական կազմակերպության համար, Առողջապահության նախարարության գնումների պլանի համաձայն, իրականացնելով թե գնման (այդ թվում` բնութագրերի կազմում, պայմանագրերի կառավարում և վճարումների կատարում) և թե բաշխման ընթացակարգերն ամբողջությամբ:
Մնաց {days} օր
0 5239
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: