Discussed 19.07.2023 - 03.08.2023 «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձնահատկությունները տարածել հարկային և մաքսային մարմիններում հիմնական մասնագիտական գործառույթներ իրականացնող բոլոր պաշտոնների նկատմամբ, հաշվի առնելով, որ ՊԵԿ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները հավասարապես իրականացնում են ՊԵԿ-ի իրավասությունը սահմանող հարկային կամ մաքսային ոլորտի իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովող գործառույթներ, 2) հարկային և մաքսային ծառայություններում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, հարկային և մաքսային ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հարկային և մաքսային մարմիններում հիմնական մասնագիտական գործառույթներ իրականացնող բոլոր պաշտոնների համար սահմանել առանձնահատկություններ, որով վերջիններս իրավունք կունենան իրականացնելու այնպիսի գործառույթներ, որոնք ուղղված են հարկային և մաքսային մարմնի խնդիրների և լիազորությունների իրականացմանը: Միաժամանակ, ատեստավորման համակարգի ներդրման և դրա արդյունքներով հարկային և մաքսային ծառայողների համար լրացուցիչ սոցիալական երաշխիքներ սահմանելու պայմաններում կապահովվի որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով համալրումը, կկանխվի կադրերի արտահոսքը համակարգից։ 3 6 1 2477