Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 11.10.2024 - 26.10.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային  կազմակերպությունը  վերակազմակերպվել է  հիմնական դպրոցի։ Նշված որոշմամբ սահմանվել է, որ  2024-2025 ուսումնական տարվանից ավագ դպրոցի 10-րդ դասարանում սովորողների ընդունելություն չի կատարվելու՝ մարման կարգով ապահովելով 11-12-րդ դասարանների սովորողների բնականոն ուսումնառությունը։ Սակայն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում բնակվող  ավագ դպրոցի երեխաների ուսումնական գործընթացը անխափան և հարմարավետ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջացել: Աբովյան քաղաքում գործում են 2 ավագ դպրոցներ, որոնք ներկայումս գերծանրաբեռնված են և Սարալանջ թաղամասից գտնվում են 1200-2000մ հեռավորության վրա: Ներկա պահին Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի շենքում է տեղակայված Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը և ուսումնական գործընթացն իրականացնելու է մինչև դպրոցի նոր շենքի կառուցումը։ Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում 1-9-րդ դասարանների սովորողների լիարժեք ընդունելությունը հնարավոր կլինի իրականացնել դրանից հետո։ Նշված նախագծի ընդունման դեպքում կապահովվի  Սարալանջ թաղամասի  10-րդ դասարանում սովորողների 2024-2025 ուսումնական տարվա անխափան գործընթացը:
0 530

Under development

Discussed 14.11.2023 - 06.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է լիցենզավորման կարգերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը հետաձգելով անխոչընդոտ իրականացնել լիցենզավորման գործընթացը, միաժամանակ ապահովելով նախադպրոցական հաստատությունների ուսումնական տարածքների մասով այլ նորմատիվների կատարումը: Նախագծի ընդունման նպատակն է լիցենզավորման կարգերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը հետաձգելով անխոչընդոտ իրականացնել լիցենզավորման գործընթացը, միաժամանակ ապահովելով նախադպրոցական հաստատությունների ուսումնական տարածքների մասով այլ նորմատիվների կատարումը:
0 1869

Under development

Discussed 25.11.2020 - 10.12.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010թ. հուլիսի 9-ի ՀՕ-361-Ն oրենքի ընդունմամբ: Ներկայացվող նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան, հստակեցվել է, որ միջին աշխատավարձը հաշվարկելիս, եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը` ընտանեկան ձեռնարկատիրության) մեջ ներգրավված լինելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: Նախագծով, Օրենքին համապատասխան առաջարկվում է «հիմնական գործատու» եզրույթի փոխարեն կիրառել «նպաստը հաշվարկող գործատու» եզրույթը։ Հարկային օրենսգրքին համապատասխան հստակեցվել են գործունեությունը դադարեցնելու՝ անորոշ կամ որոշակի ժամկետները։ Հարկման հատուկ համակարգերի ներդրմամբ պայմանավորված հստակեցվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար սահմանված կարգավորումները (նախկինում նույն կարգավորումները գործել են ընտանեկան ձեռնարկատիրության համար)։ Նախագծով հստակեցվել են նաև հարկման հատուկ համակարգերով հարկվող գործունեության մեկից ավելի տեսակներ իրականացնող ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող միջին ամսական եկամտի հաշվարկման կարգը:
0 6303