Discussed 04.07.2024 - 19.07.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է միասնական հաշվի միջոցով մարված գումարներից նվազեցնել ոչ միայն հարկային հաշվարկների ճշգրտման արդյունքում միասնական հաշվին վերադարձված գումարները, այլ նաև պետական բյուջեից կատարված մնացած վերադարձները: Այսինքն, ըստ էության, որոշման մեջ առաջարկվող փոփոխությունների և լրացումների հիմնական նպատակը հարկ վճարողների մասով հրապարակվող ցուցանիշների հաշվարկումն է այն նույն տրամաբանությամբ և կանոններով, որով հաշվառվում են պետական բյուջեի եկամուտները` վերադարձները նվազեցրած: 1 7 0 1170
Discussed 30.08.2022 - 14.09.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջև սկզբնապես դրված նպատակներին: Մասնավորապես, ինչպես հայտնի է, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութագրվում էր որպես հարկման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայմաններ: 3 79 6 9018