Discussed 14.12.2023 - 30.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունները ամբողջական կատարված լինելու դեպքում՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժեր չհաշվարկվելուն։ 9 0 0 2464
Discussed 25.11.2020 - 10.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին կտրամադրվեն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գնահատված նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի, ինչպես նաև լիզինգառուների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները և տեղեկությունները: 0 0 0 6538
Discussed 10.03.2020 - 25.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս ՀՀ հողային օրենսգքրի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում՝ սեփականության իրավունքով կադաստրային արժեքի վճարման պայմանով փոխանցված հողամասերի համար գործում են ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված կադաստրային արժեքները: 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտրակված կադաստրային գնահատման կարգը սահամնելու մասին» ՀՀ օրենքով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի դեպքում հիմք են հանդիսանալու հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները: 1 4 1 8101
Discussed 29.01.2020 - 15.02.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ) ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանների, սահմանների կոորդինատների ու տարածագնահատման գոտիականության քարտեզների սահմանում: 4 7 2 11476
Discussed 04.09.2019 - 25.09.2019 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը. 1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով. «11) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն № 11 հավելվածի»: 3 2 0 6928