Discussed 07.08.2023 - 22.08.2023 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցը և դրանով իսկ կապահովվի հարկ վճարողների կողմից համապատասխան տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ ներկայացումը, ինչպես նաև կբարձրացվի ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափը` ապահովելով օրենքի պահանջների կատարումը, միաժամանակ, կհստակեցվի մաքսային և հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը: 3 46 24 3526