Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 29.03.2024 - 14.04.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հարկային հսկողություն իրականացնելիս հարկային մարմնին ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային հսկողության ռիսկերի գնահատման նպատակով Ոստիկանության կողմից փոխանցված տեղեկություններն օգտագործելու հնարավորության տրամադրմամբ։
0 2218

Discussed 10.04.2023 - 25.04.2023

««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ  Նախագծով կնախատեսվի, որ դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում  հարկային մարմինը  չվճարված պարտավորությունների կատարումն ապահովումը, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցները իրականացնում է  ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված  կարգով։
0 2068

Discussed 12.02.2021 - 27.02.2021

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներ Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչությունների (այսուհետ՝ Ներկայացուցիչ) և ֆիզիկական անձանց միջև ավտոմեքենաների առուվաճառքի ժամանակակից տեխնոլոգիական ընթացակարգի («Trade-in» համակարգ) ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է սահմանել դրույթ, որով Ներկայացուցիչների կողմից ֆիզիկական անձանցից ձեռք բերված ավտոմեքենաների հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում վերջիններիս ձեռքբերման և օտարման միջև տարբերությունը, քանի որ տվյալ դեպքում ավելացված արժեք առկա է միայն հին և նոր ավտոմեքենաների արժեքների տարբերության գումարի չափով։ Առաջարկվում է նաև վերացնել ֆիզիկական անձանցից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում կիրառվող եկամտային հարկի 10% դրույքաչափը։
0 6528