28.03.2025 14.04.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով մասնավորապես առաջարկվում է հստակեցնել քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումն այն դեպքերում, երբ քաղաքացիական ծառայողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի (չօգտագործված մասի) օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը կարող է որոշվել համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն` ընդունվել առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի: Առաջարկվում է սահմանել նաև մինչև համապատասխան աշխատանքային տարվա ավարտը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների դադարեցման դեպքում տրամադրված արձակուրդի համար վճարված գումարները հետ գանձելուն վերաբերող կարգավորումներ, ինչպես նաև նախատեսվում է դրույթ այն քաղաքացիական ծառայողների արձակուրդի տրամադրման վերաբերյալ, որոնց 65 տարին լրանալու է տվյալ աշխատանքային տարում: Նախագծով հստակեցվում է նաև աշխատանքային տարվա հասկացությունը՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաև սահմանվում են աշխատանքային տարում ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածները սահմանող դրույթներ: Միաժամանակ Նախագծով առաջարկվում է արձակուրդի տրամադրման գործընթացը կազմակերպել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով, իսկ համապատասխան անհատական իրավական ակտի ընդունումը՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով։ 2 4 1 438
Discussed 26.12.2024 - 10.01.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 20-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» թիվ 691-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 27-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունների թվայանացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։ 4 1 0 898
Discussed 02.10.2024 - 18.10.2024 ՆԱԽԱԳԻԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է սահմանել, որ վտանգավոր թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, այդ նպատակով ստեղծվող՝ բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով: 5 1 0 1503
Discussed 02.10.2024 - 18.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ թափոնների պետական հաշվառման գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, այդ նպատակով ստեղծվող՝ բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով: 5 2 0 1375
Discussed 02.10.2024 - 18.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 47-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ վտանգավոր թափոնների անձնագրավորման գործընթացը պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, այդ նպատակով ստեղծվող՝ բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով: 8 3 0 1248
Discussed 17.09.2024 - 02.10.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծային կարգավորումներով կապահովվեն 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-295-Ն և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-296-Ն օրենքներով նախատեսված կարգավորումների իրացումը։ 0 4 0 1353
Under development Discussed 27.08.2024 - 11.09.2024 «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետությունում օտարեկրյա քաղաքացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային մեկ միասնական հարթակի ներդրումը։ 1 25 52 3295
Discussed 31.07.2024 - 15.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։ 1 6 0 1623
Discussed 31.07.2024 - 15.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։ 1 4 0 1650