Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 08.11.2024 - 23.11.2024

«Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին»   Նախատեսվում է հաստատել նախագծի հավելվածով սահմանված սնդիկի հավելիչով արտադրանքի Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման  արգելք՝ վեց ամիս ժամկետով։
0 443

Discussed 25.06.2024 - 16.07.2024

«Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին» «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկ և սնդիկի միացություններ պարունակող ապրանքների վնասակար ազդեցությունից։ Սույն նախագիծը միտված է սնդիկ պարունակող ապրանքների ներմուծման և արտահանման արգելք սահմանելու միջոցով, ապահովել այդ ապրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից, աստիճանաբար անցում կատարելով այդ ապրանքների գոյություն ունեցող այլընտրանքների  օգտագործմանը, որոնք իրենց բաղադրության մեջ չեն պարունակում սնդիկ կամ վտանգավոր այլ նյութ։  
0 1138