Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 28.12.2022 - 12.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշման մեջ ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների դրամական ապահովության հետ կապված կարգավորումները, ինչպես նաև սահմանվում է փոփոխությունների ուժի մեջ մտնելու ժամկետը:
0 3009

Discussed 01.03.2021 - 16.03.2021

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակն է վերանայել հաշմանդամ երեխային խնամելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը, ներդնել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ հաշմանդամության խումբ ունեցող կամ 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու՝ կիրառական առումով արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև դրամական աջակցություն տրամադրել 90 և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներին։ Ներկայացված նախագծով սահմանվում է, որ կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից Օրենքով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակին կարող է տրվել հավելում, որի չափը (այդ թվում՝ ըստ առանձին տարիքային խմբերի համար) սահմանում է Կառավարությունը։
4 16561