Drafts

In the title
Draft development authority
Type

Located in RA National Assembly

Discussed 17.08.2018 - 01.09.2018

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն օրենքի փոփոխությունը պայմանավորված է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացով:   «Բաժնետիրական ընկերությունների մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ հաշվապահական հաշ­վառման և աուդիտորական գործունեության ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովումն է, մասնավորապես պարտադիր աուդիտի ենթա­կա կազմակերպությունների շրջանակը ճշգրտելու միջոցով, որի արդյունքում օրենքի համաձայն, բայց իրականում գործունեություն չիրականացնող և հանրության համար տեղեկատվության տեսանկյունից հետաքրքրություն չներկայացնող բաց բաժնե­տի­րական ընկերությունները չեն համարվի պարտադիր աուդիտի ենթակա:  
0 8028