Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

26.02.2026 13.03.2026
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ -Նախագծով առաջարկվում է ա․ համակարգային և համապարփակ մոտեցում, որի արդյունքում Օրենսգրքի ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանակման դրույթները կարգավորող 80․2 Գլուխն ամբողջովին վերաշարադրվել է, բ․ տրվել են Ստանդարտից բխող և Օրենսգրքում կիրառվող առանցքային հասկացությունների հստակ սահմանումներ, ինչը կապահովի դրանց միատեսակ մեկնաբանությունն ու համահունչ կիրառումը իրավակիրառ պրակտիկայում։ գ․ հաշվետու ֆինանսական հաստատությունների նկատմամբ համապատասխանության ճշտության ստուգման իրականացումը վերապահվել է ՀՀ հարկային մարմնին, քանի որ Ստանդարտը բացառապես կիրառվում է հարկային նպատակներով և գործընթացի ցանկացած փուլում միմիայն հարկային մարմինն է հանդիսանում որպես իրավասում մարմին։  դ․ հաշվետերերի և վերահսկող անձանց նկատմամբ ևս կիրառել պատասխանատվության միջոցներ այն դեպքերում, երբ վերջիններս հաշվետու ֆինանսական հաստատություններին տրամադրում են կեղծ կամ թերի տեղեկություններ, կամ չեն տրամադրում պատշաճ ստուգման ընթացակարգերով սահմանված պարտադիր տեղեկությունները։ ե․ հարկային մարմնին տեղեկությունների ներկայացման ժամկետը երկարաձգվել է՝ գործող մայիսի 10–ը փոփոխելով հունիսի 30, ինչը կնպաստի ավելի ամբողջական և որակյալ տվյալների ներկայացմանը։ զ․ հստակեցվել են հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից փաստաթղթերի պահպանության և հաշվառման դրույթները, համաձայն որի  ֆինանսական հաշիվներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային ծրագրերում և էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը, Ֆինանսական հաստատությունը պահպանում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով:
Մնաց {days} օր
0 956

Discussed 26.12.2024 - 10.01.2025

«Օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել՝ -   օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման կարգը, -   հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ստացման կարգը, -   փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները։
Մնաց {days} օր
0 3307

Discussed 24.11.2023 - 09.12.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Ներկայացված նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ համարվող ֆինանսական հաստատությունները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնելու ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ: Հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում) ավտոմատ եղանակով ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկության տրամադրումն է և տեղեկության ստացումն է։ Հարկային մարմինը իրավունք ունի օգտագործել օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից ստացված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները՝ Համաձայնագրերում սահմանված նպատակներով Միաժամանակ, նախագծով նախատեսվում է, որ նշված տեղեկությունները ֆինանսական հաստատությունները առաջին անգամ ներկայացնելու են 2024 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար։
Մնաց {days} օր
0 5057

Discussed 14.09.2020 - 30.09.2020

««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ներդրվում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր
Մնաց {days} օր
0 9834
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: