Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 08.05.2024 - 23.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգով ամրագրված իրավակարգավորումների հստակեցման, արդիականացման, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում կիրառվող ընթացակարգերի համանմանությունն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  որոշման նախագիծը, որով՝ գործող ընթացակարգի պարզեցման և իրավական որոշակիության ապահովման նպատակով վերանայվել է լիցենզավորման գործընթացը և մշակվել են առավել արդյունավետ կարգավորումներ, հստակեցվել են լիցենզիայի գործողության ժամկետների (ժամանակահատվածների) վերաբերյալ առկա կարգավորումները, պարզեցվել են գործարար ծրագրին ներկայացվող պահանջները՝ ի թիվս այլնի վերացնելով նաև առկա կրկնությունները, տարընկալումներից խուսափելու նպատակով Կարգում կատարվել են նաև խմբագրական բնույթի որոշ այլ փոփոխություններ։
0 1356

Under development

Discussed 28.07.2021 - 12.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է մրցույթ անցկացնելու ժամանակ ի հայտ եկած խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ:  
10 4774

Discussed 03.05.2021 - 18.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության և աշխատակիցների համատեղ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ հայտերի ձևանմուշներում առկա են կետեր, ենթակետեր, որոնք առաջացնում են արհեստական դժվարություններ և շփոթություններ հայտատուների շրջանում: Ինչն էլ ինքնին առաջացնում է սխալվելու և թերի հայտ լրացնելու նախապայման, որի արդյունքում դժվարանում և բարդանում է ՀՀ ԱՆ լիցնզավորման գործակալության բուն աշխատանքը` լիցենզավորման գործընթացը: Նախագծի ընդունմամբ կպարզեցվեն լիցենզավորման հայտերի ձևերը:
0 5766