18.11.2024 03.12.2024 «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կալանավորված և ձերբակալված անձանց պահման վայրերի ներքին կանոնակարգերում նախատեսել անանուն հաղորդումներ ներկայացնելու, դրանք ընդունելու պայմանները, միջոցները և ընթացակարգերը, ինչի արդյունքում էլ կստեղծվեն պայմաններ համապատասխան հաստատություններում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու համար։ Կներդրվեն այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան նման դեպքերում չխուսափել հաղորդումներ ներկայացնելուց և չկաշկանդվել այդ հարցում՝ լիարժեք իրացնելով իրենց իրավունքները։ 4 4 0 279
Discussed 29.04.2024 - 20.05.2024 «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ կարգավորումներ վերանայելու, ինչպես նաև նոր կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն: 1 11 0 1470
Discussed 10.03.2023 - 25.03.2023 «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ կարգավորումներ վերանայելու, ինչպես նաև նոր կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն: Նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․ Վերանայվել է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկման համար ստանդարտների ընդունման և գործողության մեջ դնելու կարգը: Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետնանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին: Ավելացվել է նոր պահանջ՝ ցանցային օպերատորի գործունեության դիմումի ներկայացմանը, առաջարկելով դիմումին կցել նաև Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան ցանցի նախագիծ, եթե գործունեությունն իրականացվելու է սեփական ցանցով: Վերանայվել է հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները, մասնավորապես՝ հեղինակազորման և լիցենզիայի դադարեցման պայման կարող է հանդիսանալ նաև համապատասխան ընդունված ստանդարտներին չհամապատասխանող տեխնիկական միջոցներով Հեռարձակողի կամ օպերատորի գործունեությունը, որը կարող է տեխնիկական խոչընդոտներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում օրինական գործող հեռահաղորդակցության սուբյեկտների գործունեության համար: Օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում հնարավորինս կհստակեցվեն և կկարգավորվեն նշված գործընթացները: 5 1 0 2891
Discussed 21.07.2022 - 05.08.2022 «ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ և բացթողումներ, որոնք վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթաց: Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացը միտված է նաև ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1268-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի կատարումը: Նախագծով իրականացվել են մի շարք բովանդակային և խմբագրական բնույթի փոփոխություններ և լրացումներ: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև ««Պետական տուրքի մասին», ««Լիցենզավորման մասին», ««Գովազդի մասին», ««Զանգվածային լրատվության միջոցների մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Լեզվի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներում, որոնք իրենցից ներկայացնում են խմբագրական բնույթի փոփոխություններ: 3 1 0 4049
Discussed 12.07.2022 - 27.07.2022 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, առավելապես բացահայտել քողարկված բռնության դեպքերը: 2 1 0 3839
Discussed 06.06.2022 - 21.06.2022 ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ և հակասություններ, որոնք վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթաց: Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթացը միտված է նաև ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1268-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի կատարումը: Նախագծով իրականացվել են մի շարք բովանդակային և խմբագրական բնույթի փոփոխություններ և լրացումներ: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև ««Պետական տուրքի մասին», ««Լիցենզավորման մասին», ««Գովազդի մասին», ««Զանգվածային լրատվության միջոցների մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Լեզվի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքներում, որոնք իրենցից ներկայացնում են խմբագրական բնույթի փոփոխություններ: 0 0 0 6573
The draft has been accepted Discussed 15.04.2022 - 01.05.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից: Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի համատեքստում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման մեջ՝ ապահովելու համար. եզրութաբանական միասնությունը. գոյություն չունեցող ինստիտուտների վերաբերյալ կարգավորումների բացակայությունը. ներդրվող ինստիտուտների վերաբերյալ համապարփակ կարգավորումների առկայությունը. այլ հակասությունների բացառումը: 1 0 0 3331
Discussed 11.04.2022 - 26.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու դեպքում որոշման հավելվածով սահմանված տեղեկատվությունը մեկօրյա ժամկետում մուտքագրել էլեկտրոնային գրանցամատյան և համապատասխանաբար գրանցամատյանի ձևը դարձնել էլեկտրոնային գրանցամատյանի ձև: 1 0 0 3529
The project has not been accepted Discussed 24.02.2021 - 12.03.2021 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման ներկա փուլում համակարգային ծառայությունների մատուցման պայմանները թողնել անփոփոխ՝ դրանց մատուցման վճարները ներառելով հզորության վճարներում։ 0 0 0 4928