Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 09.04.2024 - 24.04.2024

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվող կարգավորումներն ուղղված են ձերբակալվածներին կամ կալանավորվածներին կամ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց համար արգելված իր հանդիսացող հեռահաղորդակցության կապի միջոցների փոխանցման կամ օգտագործման բացառմանը։ Ներկայումս արգելված իրերի փոխանցման համար սահմանված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 186-րդ հոդվածով, իսկ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից դրանք պահելը և օգտագործելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն, որոնք, ըստ էության, բավարար միջոցներ չեն, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները։Դրանով է պայմանավորված նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կապի միջոցների փոխանցման համար պատասխանատվության բացառելը, և դրանց փոխանցման համար քրեական օրենսգրքում պատասխանատվության սահմանելը։    
2 2711

Discussed 16.06.2022 - 01.07.2022

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հաղորդակցության օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից հարկադիր կատարողի կողմից ներկայացված հարցումների հիման վրա կատարողական վարույթով պարտապանների և պահանջատերերի կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, քանակի և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու իրավական հնարավորություն։
0 3946

Discussed 30.12.2021 - 15.01.2022

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը միտված է կոռուպցիոն երևույթների և դրանց հակազդման մեխանիզմների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն։ Նախագծի ընդունման և դրա կիրարկման արդյունքում ակնկալվում է ապահովել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանրային հաղորդակցման գործողությունների համակարգվածությունը, դրանց իրականացման նկատմամբ մոնիթորինգը և վերահսկողությունը, ինչը կապահովի կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության ներգրավումը և իրազեկումը, կոռուպցիայի վերաբերյալ հանրային իրավագիտակցության մակարդակի բարձրացումը:
0 5795

Discussed 15.04.2020 - 30.04.2020

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ, իրավական որոշակիության սկզբունքին համահունչ, կհստակեցվի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված անձանց կողմից ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք և ելք ունենալու իրավունքի սահմաններն այն դեպքում, երբ առկա է ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցություններն արգելելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում:
3 7849