Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 06.11.2024 - 21.11.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է դասագրքերի ստեղծման, փորձաքննության և լրամշակման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ: Դասագրքաստեղծման գործընթացի էական փոփոխություններից, դասագրքի ստեղծման, փորձաքննության և հրատարակման փուլերն իրարից առանձնացնելուց հետո բուն գործընթացը կազմակերպելիս պարբերաբար իրականացվում են քննարկումներ մասնագիտական կառույցների, գործընթացին մասնակից կազմակերպությունների հետ, որոնք հնարավորություն են տալիս արձանագրել ընթացակարգերի դժվարությունները և լավարկել դրանք:
3 499

Located in RA Government

Discussed 25.10.2022 - 11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նախագծով առաջարկվում է. - դադարեցնել ՀՀ ջրային օրենսգրքի 25.1-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը,  - ՀՀ ջրային օրենսգրքի 67-րդ հոդվածի՝ «Եթե ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված են ավելի խիստ ստանդարտներ, որոնց հնարավոր չէ հասնել գոյություն ունեցող միջոցներով, ապա ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում առաջիկա 5 տարիների համար իր գործողությունների աստիճանական բարելավման պլան, որը հանդիսանում է ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը:» պարբերության գործողությունը դադարեցնել։  
0 3653