Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 06.03.2023 - 21.03.2023

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կարգավորել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները` նշված գործառույթը վերապահելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը
0 3226

Discussed 31.08.2022 - 15.09.2022

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կարգավորել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները
0 3719

Discussed 16.08.2022 - 31.08.2022

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացում, որի արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը:     Նախագծի ընդունման արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը:
1 5426

Discussed 26.11.2021 - 11.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1070-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-Ի N 1070-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կարգավորվել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի հետ կապված հարաբերությունները:
0 6054

Under development

Discussed 29.03.2019 - 19.04.2019

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի 10-րդ մասը և դրա հիման վրա հետագայում ուժը կորցրած ճանաչել նաև ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման հավելված N 1-ի 19-րդ կետի 3-րդ ենթակետը:    
1 7563

Under development

Discussed 28.08.2018 - 12.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7131

The draft has been accepted

Discussed 28.02.2017 - 05.05.2017

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  Ներկայացվող նախագծերի ընդունման նպատակն է` բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը` ի կատարումն ՀՀ կառավարության 06.10.2016 թ. նիստի N 39 արձանագրության 4-րդ մասով տրված հանձնարարականի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) N 32 հավելվածով («Կանոնակարգ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին», այսուհետ` Կանոնակարգ) նախատեսված` Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների կենսաթոշակի իրավունքի իրացմանը վերաբերող դրույթներ:
0 9510