Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 18.10.2023 - 02.11.2023

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել հետևյալ իրավահարաբերություններին վերաբերող կարգավորումներում՝ Ընտրական իրավունքի սկզբունքներ, Ընտրությունների նշանակումը և անցկացումը արտակարգ և ռազմական դրության դեպքում, Ընտրությունների հրապարակայնություն, ընտրողների իրազեկում, Այլ համայնքի կամ այլ բնակավայրի հաշվառում ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետների ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը, Էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորությունը, Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները, Ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը, Ընտրողների ցուցակների մատչելիությունը, Տեղամասային կենտրոնների մատչելիությունը և հաշմանդամություն, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրականացումը, Նախընտրական քարոզչության համար անվճար դահլիճներ տրամադրելը, Նախընտրական ծրագրերի վերաբերյալ հաղորդումների հրապարակում, Նախընտրական քարոզչությունը համացանցում, Քարոզչական պաստառներ, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, Դիտորդական առաքելություն, Ընտրական հանձնաժողովները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները, Վերահաշվարկը, Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները, Կանանց ներկայացվածությունը համայնքի ավագանում: Բացի վերոշարադրյալից, նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերով կատարվում են «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից բխող փոփոխություններ:
1 3664