Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 26.12.2024 - 10.01.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N650-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի 650-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 6-րդ կետով սահմանված է ՀՀ սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Արցախի փողոցի 8/16 հասցեում գտնվող շենքը՝ 0,16383 քառակուսի մետր մակերեսով, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու վերաբերյալ դրույթ: Նշված դրույթում առկա է տեխնիկական վրիպակ՝ քառակուսի մետր բառերի փոխարեն պետք է նշվեր հեկտար բառը: Որոշման քննարկվող կետում պետք է տեղ գտնեին նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում թվարկված բոլոր շինություններն ըստ տեսակների, այդ թվում՝ պարիսպ, ծածկ, ենթակայան և այլն։ Բացի այդ, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման, նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման ներկայացնելու համար Որոշման 8-րդ կետով սահմանված տասնհինգօրյա ժամկետն անհրաժեշտ է երկարաձգել մինչև 2025 թվականի մարտի 14-ը՝ այդ կետում թվարկված գործողությունների կատարումն ապահովելու համար:
Մնաց {days} օր
0 2321

Discussed 27.07.2023 - 14.08.2023

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների տվյալները սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարելու և նրանց՝ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չդիտարկելու  անհրաժեշտությամբ։ Ներկայացված նախագծով առաջարկվում է՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատողներին նեռառել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված՝ վարձու աշխատող չհանդիսացող անձանց կազմում։    
Մնաց {days} օր
2 4176

Discussed 15.12.2020 - 30.12.2020

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գույք հետ վերցնելու և ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 168-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Մնաց {days} օր
0 6889

Discussed 29.05.2018 - 14.06.2018

«Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
Մնաց {days} օր
0 14389
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: