Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 27.01.2023 - 11.02.2023

«Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին»       Հիմք ընդունելով  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 26.6-րդ ենթակետի պահանջը՝ սույն փաստաթղթով կարգավորվում են հանրակրթական  ուսումնական հաստատությունների՝ (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) օրենքով սահմանվող կրթական գործընթացի մանակիցների՝ վարչական, մանկավավարժական աշխատողների, ինչպես նաև ոլորտի շահառու հանդիսացող աշակերտների և ծնողների  փոխհարաբերությունները՝  էթիկայի նորմերի /այսուհետ՝ էթիկայի նորմ/  շրջանակում:        Սույն փաստաթուղթը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի  մասնակիցների գործունեությունը կարգավորող  յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով, այլ ենթակա է զուտ բարոյական կարգավորման: 
37 5915

Under development

Discussed 27.02.2019 - 27.03.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից ու միտված է ներգրավված բոլոր ռեսուրների, այդ թվում՝ պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Անհրաժեշտություն է առաջացել նաև կազմակերպության կառավարման մարմնի ձևավորումը համապատասխանեցնել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներին։ Այս նպատակով գործող որոշմամբ ձևավորված խորհրդատվական խորհուրդն առաջարկվում է փոխարինել կոլեգիալ կառավարման մարմնով։
0 6970