Discussed 04.04.2023 - 25.04.2023 «Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվության երաշտային պայմանների հաշվարկման ցուցանիշները, այդ պայմանները բնութագրող գործոնների չափանիշները և կիրառվող մեթոդաբանությունը։ Առաջարկվել է երաշտի ինտենսիվության գնահատման համար կիրառել Սելյանինովի ՀԹԳ-ն։ Սելյանինովի ՀԹԳ-ի արժեքների հիման վրա Հայաստանի կլիմայական պայմաններում առանձնացվում են երաշտի ինտենսիվության 5 կարգ՝ I կարգ (շատ ուժեղ), II կարգ ( ուժեղ), III կարգ (միջին), IV կարգ (թույլ), V կարգ (երաժշտի բացակայություն)։ 5 1 0 2804