Under development Discussed 13.06.2023 - 30.06.2023 «ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման, ազգային ֆիլմերի ստեղծման, վիճակագրական հաշվառման, պահպանության և դասակարգման, ֆիլմերի տարածման մեխանիզմների կարգավորման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով: «Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում առաջին հերթին կապահովվի «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների կիրարկումը, կստեղծվի ազգային ֆիլմերի վիճակագրական հաշվառման էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա ողջ տեղեկատվության հավաքագրման համար: Ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը կհանձնվեն մշտական պահպանության՝ Ազգային մարմին և Հայաստանի Հանրապետության Ազգային Արխիվ, ապահովելով Ազգային ֆիլմերի պահպանության, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանության և կինոժառանգության հանրային օգտագործման կազմակերպման հնարավորությունները: 1 2 3 2270