Discussed 12.09.2024 - 27.09.2024 «ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Սույն օրենքը ընդունվում է հիմք ընդունելով «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի (ԿԶԿ) 4-րդ հոդվածի, ինչպես նաև ԿԶԿ Չորրորդ Վերանայման կոնֆերանսի Եզրափակիչ հռչակագրի դրույթները: Օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կարգավորում է կենսաբանական սպառնալիքների (վտանգների), ռիսկերի հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, օրենքի փաթեթով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել նոր կարգավորումներով՝ կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված կանոնները խախտելու և կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված կանոնները խախտելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի ենթակայությանը վերաբերյալ: 0 2 0 1302
Discussed 06.09.2022 - 21.09.2022 «ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հիմք ընդունելով «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի (ԿԶԿ) 4-րդ հոդվածի, ինչպես նաև ԿԶԿ Չորրորդ Վերանայման կոնֆերանսի Եզրափակիչ հռչակագրի դրույթները՝ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել սույն օրենքի ընդունմանը: Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կարգավորում է կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։ 2 1 0 3497
Discussed 21.02.2018 - 09.03.2018 Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգ ներդնելու, դրա նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին որոշում Նախագծի նպատակն է ձևավորել կենսանվտանգության կառավարման կենտրոնացված մեկ, ինտեգրացված համակարգ՝ համաձայն միջազգային պահանջների, ներառյալ՝ լաբորատոր կենսանվտանգությունը, պետական սահմանի անցման կետերում երկրի տարածքում, կենսաբանական ազդակների հետ աշխատողների առողջության պահպանման, կենսատեխնոլոգիական հետազոտությունների կառավարման, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հետ կապված անվտանգության, հիվանդների բժշկական օգնության և սպասարկման, կենսաէթիկայի, հիվանդությունների հսկողության և այլնի ենթահամակարգերը և միասնական պահանջները: 7 2 1 10423