Under development Discussed 19.09.2024 - 09.10.2024 «Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին» Հանրային առողջության պաշտպանության, հիվանդությունների կանխարգելման, կենսաբանական հավասարակշռության պահպանման նպատակով անհրաժեշտություն է առաջանում իրականացնել կենդանիների քանակի կարգավորման միջոցառումներ: 1 2 0 1376
Discussed 01.05.2024 - 22.05.2024 «Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման Նախագծի ընդունմամբ կանոնակարգվի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող արժեքավոր կենդանատեսակների օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։ 2 5 0 1539
Discussed 01.05.2024 - 22.05.2024 «Հայաստանի հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգը և պայմանագրեր կնքելու կարգը սահմանելու մասին»» շրջակա միջավայրի նախարարի հրաման Հաշվի առնելով Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանատեսակների կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման գործում առանձնահատուկ կարգավիճակը՝ հրամանի նախագծով նախատեսվում է սահմանել այդ կենդանատեսակների գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակով օգտագործման և օգտագործման մասին պայմանագիր կնքելու հստակ ընթացակարգ: 3 4 0 1770
Discussed 13.03.2024 - 28.03.2024 «Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին» Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների (բացառությամբ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիները) քանակի կարգավորման միջոցառումների անցկացման հետ կապված հարաբերությունները: Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման համար հիմք են հանդիսանում՝ բնակչության համար վարակի կամ համաճարակային հիվանդությունների սպառնալիքի առաջացման կանխագելման անհրաժեշտությունը, վայրի և ընտանի կենդանիների համաճարակային հիվանդությունների կանխագելման անհրաժեշտությունը, անասնապահությանը վնաս պատճառելու սպառնալիքի առաջացման կանխագելման անհրաժեշտությունը, կենդանական աշխարհի գոյություն ունեցող էկոլոգիական հավասարակշռության խախտման և բացասական ազդեցության կանխարգելման անհրաժեշտությունը։ Կենդանիների քանակի կարգավորմանն ենթակա են՝ 1) վայրի կենդանիները, որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել բնակչության առողջությանը կամ կյանքին, 2) վայրի կենդանիները, որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել անասնապահության, 3) վայրի կենդանիների ինվազիվ տեսակները, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին), 4) վայրի կենդանիները, որոնց քանակը կարող է խախտել էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռությունը, 5) վայրի կենդանիները, որոնք վատթարացնում են կամ կարող են վատթարացնել բնակելի, արդյունաբերական, մշակութային և այլ շինությունների սանիտարական և գեղագիտական վիճակը, 6) վայրի կենդանիները, որոնք վտանգ են ներկայացնում կամ խանգարում են տրանսպորտային հաղորդակցությանը, էլեկտրահաղորդման գծերին, արդյունաբերական և ռազմական օբյեկտների աշխատանքին։ 0 1 0 1962
Discussed 29.02.2024 - 21.03.2024 ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կենսաբազմազանության քաղաքականության ոլորտում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, և նրանց արգասիքների ու մասերի առք ու վաճառքի գործընթացներն իրավական տեսանկյունից կանոնակարգված չեն եղել: Անհրաժեշտություն է առաջացել մշակելու փաստաթղթերի ցանկ, որոնք պարտավոր են ունենալ վայրի կենդանիների, դրանց արգասիքների ու մասերի առքն ու վաճառքն իրականացնող վայրերը, ինչպես նաև վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից, ֆիզիոլոգիական վիճակից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքների բավարարման համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային և տեխնիկատնտեսական հագեցվածության վերաբերյալ: 2 5 0 1779
Discussed 08.02.2024 - 29.02.2024 ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կանոնակարգման համար հիմք են հանդիսանում գիտականորեն հիմնավորված տվյալները՝ կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով լիազորված մարմնին տրամադրած կենդանական աշխարհի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը/եզրակացությունը: Հայաստանի Հանրապետությունում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման հետ կապված հարաբերությունների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել վերաբնակեցման հետ կապված հարաբերությունները: 2 4 0 2561
Discussed 08.02.2024 - 29.02.2024 ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2022 թվականի մարտի 23-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-74-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ4» և Կառավարության լիազորող նորմի ամրագրման հանգամանքով, ինչպես նաև Վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի պահանջից: 3 5 0 2504
Discussed 30.11.2023 - 15.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն գյուղատնտեսական կենդանիների վաճառքի համար կանոնակարգված շուկաներ՝ պահանջվող նորմերին համապատասխան։ Կենդանիների վաճառքի կանոնակարգված գործունեությունը կապահովի պատշաճ վերահսկողություն, որի արդյունքում կնվազեցվի վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը, ինչպես նաև կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության համար։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերահսկումը, նախրի կառավարումը և հետագծելիության բարելավումը՝ «դաշտից պատառաքաղ» սկզբունքով։ 5 13 2 3036
Discussed 01.11.2023 - 21.11.2023 «Հայաստանի Հանրապետությունում 2024-2028 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն աջակցության» ծրագիր «Հայաստանի Հանրապետությունում 2024-2028 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն աջակցության» ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ 1 3 3 3184