Discussed 29.03.2023 - 14.04.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62.2 հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ պետք է մշակվեն համայնքների՝ բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները և սահմանվի իրականացման ժամանակացույցը։ Այդ կետի կատարմանն է ուղղված նաև Ջրային կոմիտեի կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված ՀՀՇՆ 40-01.03- «Կոյուղի․ Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերը և կանոնները։ Վերը նշված աշխատանքների ամբողջական ապահովման համար անհրաժեշություն է առաջացել կատարել նախկինում սահմանված ժամկետների փոփոխություն։ 2 2 1 2421
Under development Discussed 15.12.2021 - 30.12.2021 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՈՒՐ ԱՐՏԱՆԵՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ՝ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԵՎ ԱՅԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով սահմանվել են արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական և բնակավայրերի կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ և մակերևութային ջրային մարմին թույլատրելի արտանետման սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջներ, ինչը հնարավորություն կտա պատշաճ իրականացնել կենցաղային և արտադրական կեղտաջրերի մաքրման գործընթացը, մաքրված կեղտաջրերը դիտարկել որպես ջրի այլընտրանքային աղբյուր: 0 1 0 7015