Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 24.11.2022 - 10.12.2022

«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգի հիմնական նպատակն է կեղտաջրերի հեռացման և մաքրման արդիականացումն ու զարգացման ապահովումը՝ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի արդյունավետության բարձրացումը, առողջապահական և բնապահպանական համապատասխան խնդիրների լուծմանն աջակցությունը: Կեղտաջրերի հեռացման և մաքրման համակարգերը հիմնականում գտնվում են անբավարար վիճակում։ Վիճակը հատկապես անբավարար է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից չսպասարկվող բնակավայրերում, որտեղ հիմնականում ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) համակարգեր չկան։ Նեկայում չի իրականացվում տնտեսվարող սուբյեկտների (արդյունաբերական, սպասարկման ոլորտի և այլ կազմակերպությունների) կողմից ջրահեռացման համակարգ արտանետվող կեղտաջրերի քանակական և որոկական մոնիթորինգ, բացակայում է դրանց նախնական մաքրումը։ Ստեղծված իրավիճակը առաջացնում է նաև բնակավայրերում առողջապահական և բնապահպանական խնդիրներ։
0 2811

Discussed 27.04.2022 - 12.05.2022

ՀՀՇՆ 40-01.03-2022 «ԿՈՅՈՒՂԻ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
0 4036

Discussed 10.02.2022 - 25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 40-01-03-ԿՈՅՈՒՂԻ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը սահմանում են բնակավայրերի և արտադրական կազմակերպությունների կոյուղու արտաքին ցանցերի և կառույցների, ինչպես նաև անձրևաջրերի հեռացման համակարգերի նախագծման ստանդարտներ:
0 3345