Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 19.12.2025 - 03.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   Հանրակրթության պետական չափորոշիչն (այսուհետ՝ Չափորոշիչ)  արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ ներդրվել է հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում, բացառությամբ 12 դասարանը (ներդրված է միայն Տավուշի մարզում)։ Նշված ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարության, դրա ենթակայությամբ գործող կառույցների՝ ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի կողմից, ինչպես նաև Կրթության տեսչական մարմնի կողմից իրականցված  մշտադիտարկումների  և ստուգումների, կրթության շահակից կողմերի՝ հանարկթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների, սովորողների եւ ծնողների կողմից ստացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել խմբագրել Չափորոշիչը՝ այն դարձնելով առավել հստակ կարգավորումներով և առավել մեծ ճկունություն ընձեռելով հանրակրթական դպրոցներին ուսումնական գործըթնացի պլանավորման և իրականացման շրջանակում։  Կարևոր է շեշտել, որ անփոփոխ են մնացել Չափորոշչի առանցքային սկզբունքները, այն է՝ ուսումնական բնագավառները և դրանց ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ծրագրերի բովանդակության բաղադրիչները՝ 1) գիտելիք, 2) հմտություն,                 3) դիրքորոշում, 4) արժեք, ինչպես նաև սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների նկարագրությունն ու պահանջները:  
Մնաց {days} օր
23 3117

Discussed 20.11.2023 - 05.12.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Իրավական  ակտում փոփոխության անհրաժեշտությունը բխում է գործող կարգով սահմանված կարգավորումները վերանայելու անհրաժեշտությունից, կարգն ավելի պարզ, մատչելի դարձնելու նպատակահարմարությունից:   Նախագծով ներկայացվող կարգավորմամբ առաջարկվում է գործող կարգի 6-րդ՝ «Ըստ մասնագիտական գործունեության ձևերի՝ ուսուցչից ակնկալվող կարողունակություններն են.» կետով սահմանված նկարագրությունը ներկայացնել  աղյուսակի ձևաչափով՝ ըստ աստիճանակարգման՝ պահանջներն ավելի հստակ ներկայացնելու համար: «Ըստ մասնագիտական գործունեության ձևերի՝ ուսուցչից ակնկալվող կարողունակություններն են.» կետի բովանդակությունը կներկայացվի աղյուսակի ձևաչափով՝ նոր հավելվածով:
Մնաց {days} օր
0 3140
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: