Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

15.01.2026 30.01.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման հիմք է հանդիսացել ՄԱԿ քարտուղարության հայտագիրը, որով փոխանցվել են 2025թ․ մարտի 10-14-ը տեղի ունեցած ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի կողմից ընդունված 68/1-68/7 որոշումները՝ Թմրամիջոցների երեք միջազգային կոնվենցիաների համապատասխան ցանկերում փոփոխությունների (նյութերի ավելացումների) և մի շարք նյութեր հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ։ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից նախապատրաստվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նշված նյութերը ներառվել են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում (ցանկում): Նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա նյութերի ցանկում ներառված նոր տեսակի նյութերի՝ N-պիրոլիդինո պրոտոնիտազեն, N-պիրոլիդինո մետոնիտազեն, էտոնիտազեպիպն, N-դեզեթիլ իզոտոնիտազեն, կարիսոպրոդոլ և հեքսահիդրոկանաբինոլ նյութերի մանր չափերը:
Մնաց {days} օր
0 309
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: