Discussed 24.08.2023 - 08.09.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի թիվ 733-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով՝ կսահմանվի նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրության արձակման համար ծառայության վճար 10.000 ՀՀ դրամի չափով: Ծառայության սակագնի առաջարկվող չափի որոշման համար հիմք են ընդունվել նոտարի կողմից համանման նոտրական գործողությունների համար արդեն իսկ նախատեսված սակագները, նշված գործերով նոտարի կողմից իրականացվող գործողությունների ծավալը և կատարվելիք հնարավոր ծախսերը, օրինակ կողմերին արձակված կարգադրությունը ուղարկելու հետ կապված փոստային ծախսերը և այլն: 3 9 0 2155
Discussed 14.12.2018 - 29.12.2018 Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ Նախագիծը արտադատական կարգով բռնագանձումը կասեցնելու գրավատուի հնարավորությունը իրագործելի դարձնելու համար նախատեսում է ոչ թե գրավի առարկայի արժեքի չափով, այլ գրավառուի հնարավոր վնասների չափով ապահովում տրամադրելու պարտականություն. ընդ որում տրամադրվող ապահովման չափը չի կարող գերազանցել գրավի առարկայի արժեքը: Նախագծով նաև հստակեցվել է հայցային վաղեմության կասեցման ժամանակահատվածը վճարման կարգադրություն արձակելու դիմում ներկայացնելու դեպքում: 2 1 0 8427