Discussed 06.09.2023 - 21.09.2023 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երկրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման նպատակով և ռեեստրում ընդգրկումից հետո իրավաբանական անձի ֆինանսական կայունությանը համապատասխանության ապահովման նպատակով, նախագծով նախատեսվում է ստեղծել աուդիտորական կազմակերպությունների կողմից իրավաբանական անձի ֆինանսական կայունության հաստատման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարկային բյուրոների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա իրավաբանական անձի ֆինանսական կայունության որոշման համար անհրաժեշտ իրավական հիմքեր։ 0 6 0 1878
Located in RA Government Discussed 21.07.2023 - 05.08.2023 ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը (այսուհետ` ՀՄԿ) աճել է վտանգավոր բարձր մակարդակների ամբողջ աշխարհում` վտանգելով վարակիչ հիվանդությունների բուժման արդյունավետությունը և խաթարելով առողջապահական համակարգի բազմաթիվ առաջընթացները: Ներկայումս ՀՄԿ-ը անվանում են նաև «Լուռ համաճարակ» և դրա կանխարգելումը պահանջում է համատեղ գործողություններ պետական բոլոր մակարդակներում և արդյունավետ աշխատանք «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ` ներգրավելով հասարակության ակտիվ մասնակցությունը: ԱՀԿ-ի տվյալների համաձայն, եթե վարակների, ինչպես նաև ՀՄԿ զարգացման կանխարգելման, հակամանրէային դեղերի ռացիոնալ նշանակման և օգտագործման բարելավման ուղղությամբ պետական մակարդակով միջոցառումներ չձեռնարկվեն, հետևանքները կլինեն կործանարար: Մասնավորապես ՀՄԿ հետևանքով հնարավոր չի լինի ապահովել վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժումը: Ըստ միջազգային տվյալների, ՀՄԿ - ը մինչև 2050 թվականը պատճառ կհանդիսանա տարեկան 10 միլիոն մահվան դեպքերի, իսկ տնտեսական բեռը կկազմի 100 տրլ դոլար: Համաձայն ԱՀԿ-ի` եվրոպական տարածաշրջանի 28 երկրներում իրականացված տնտեսական հաշվարկի, հակամանրէային դեղերի ռացիոնալ կիրառման դեպքում 51%-ով նվազում է մահացությունը և տնտեսվում է 2.3 մլրդ եվրո, պատշաճ ձեռքերի հիգիենայի իրականացումը նվազեցնում է մահացությունը 43%-ով և տնտեսում է 2,97 մլրդ եվրո, իսկ ՀՄԿ խնդրի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացումը 2%-ով նվազեցնում է մահացությունը և տնտեսում է 60 մլն եվրո: Գյուղատնտեսության և անասնաբուժության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև վարակների կանխարգելման, իսկ որոշ երկրներում` նաև կենդանիների աճը խթանելու համար: Մանրէները, ներառյալ դրանց դեղակայուն ձևերը, կարող են կենդանիներից մարդկանց փոխանցվել ուղղակի կամ անուղղակի ճանապարհներով` տարածում գտնելով բնակչության շրջանում: Աշխարհում հակամանրէային դեղերի օգտագործման 70%-ը ընկնում է գյուղատնտեսության ոլորտի վրա: Գործողությունների ազգային ծրագիրը կնպաստի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ժամանակին և արդյունավետ կառավարմանը և հետագայում կապահովի երկրում համընդհանուր առողջապահական ծածկույթի նպատակներին հասնելուն: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը գլոբալ խնդիր է, որը պահանջում է գործողություններ դրա դեմ պայքարելու համար` բոլոր մակարդակներում: Ռազմավարական գործողությունների ծրագիրը կներառի բազմաթիվ ոլորտներ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված «Մեկ առողջություն» մոտեցման ներքո: 1 0 0 3308