Discussed 04.04.2024 - 19.04.2024 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների վերաբերյալ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ցանկացած տեղեկատվություն փաստաբաններին՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար տրամադրել միայն համապատասխան մարմնի կամ գույքի սեփականատիրոջ կողմից գրավոր տրված համաձայնության հիման վրա: Միաժամանակ առաջարկվում է պետական մարմինների շահագործմանը հանձնված կամ հանրային նշանակության կամ կարևորության այլ շենքերի ու տարածքների ցանկը սահմանել Կառավարության որոշմամբ: 1 7 1 1540