Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 25.12.2023 - 09.01.2024

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ծխախոտային արտադրատեսակների միատեսակ փաթեթավորման ներդրումը հնարավոր կդառնա Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով միատեսակ փաթեթավորմանը վերաբերող իրավական կարգավորումներ սահմանելուց հետո։
3 2776

Discussed 13.02.2023 - 03.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման հավելվածով հաստատված իրավական ակտում նշված է ՍԻ (SI) համակարգին չհամապատասխանող չափման միավորներ, ինչը կարող է որոշակի խոչընդոտներ ստեղծել այդ արտադրանք ՀՀ ներմուծողների համար։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ շրջանակներում նույնատիպ արտադրանքի համար մշակվող տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների մեջ ևս նշվելու «մգ/սմ3» չափման միավորը, ինչպես նաև այն, որ ԵԱՏՄ իրավական ակտում՝ հանրային քննարկման արդյունքում արդեն իսկ կատարվում են փոփոխություններ նաև նիկոտին մատակարարող համակարգի լիցքավորման համար օգտագործվող տարողության ծավալի փոփոխության մասով, ներկայումս սույն փոփոխությունները չկատարելու դեպքում հետագայում կարող ենք ունենալ հակասություններ ԵԱՏՄ նմանատիպ իրավական ակտի հետ։
0 2385

Discussed 20.05.2021 - 05.06.2021

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարմամբ և շուկայում առկա նորարարական  ծխախոտային արտադրատեսակների կանոնակարգմամբ։ Քանի որ կանոնակարգման նման մոտեցումը  կարևորվում է նաև ԵԱՏՄ անդամ այլ պետություններում, ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ սահմանվում են Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ» N 526 որոշմամբ սահմանված ցանկում ավելացվել է տվյալ արտադրանքը՝ 67-րդ տողով «67․ Նիկոտին պարունակող արտադրանք. նիկոտինի մատակարարման համակարգերի կուտակիչ/լցանյութ, այդ թվում, առանց նիկոտինի»։
0 4795

Discussed 15.12.2020 - 08.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1149-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 13-ի N 1794-Ն որոշումը և 2020 թվականի օգոստոսի 5-ի N ՀՀ ԷՆ-ՄԱԾՁԲ-20/48-248-20 պայմանագրի 7.5-րդ կետը, ինչպես նաև նշյալ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 1-ի N 357-20 Համաձայնագրի 1-ին կետի 1․1-րդ ենթակետը, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1149-Լ Որոշման մեջ։
0 5139