Under development Discussed 03.07.2024 - 18.07.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N754-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման 2024 թվականի փետրվարի 14-ին «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-ն Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ՀՖԱ հանդիսացող խառնուրդների քվոտավորման և լիցենզավորման գործընթացն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: Վերը նշվածով պայմանավորված՝ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կատարել լրացում հավելվածի աղյուսակում, որպեսզի «Հիդրոֆտորածխածիններ» բաժնը ներառի նաև խառնուրդները: 0 2 0 1315
Under development Discussed 13.05.2024 - 28.05.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 1368-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Համաձայն ««Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝ հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) խառնուրդները 2025 թվականի հունվարի մեկից կհամարվեն կարգավորվող նյութեր և համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի՝ ենթակա կլինեն քվոտավերման և լիցենզավորման: Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման հավելվածի ցանկում լրացվում են ՀՖԱ խառնուրդները: 1 3 0 1327
Under development Discussed 19.09.2023 - 04.10.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ֆտորացված գազերի չափաքանակների տրամադրման գործընթացը պետք է սկսի գործել 2024 թվականի հունվարի 1-ից՝ համաձայն Հայաստանի կողմից սույն ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների: Նախագծով նախատեսվում է սահմանված ձևաչափերում (հայտ և հայտի հիման վրա տրամադրվող չափաքանակ ըստ համարակալման) փոփոխությունների իրականացում՝ ապահովելու 2024 թվականի հունվարի 1-ից հիդրոֆտորածխածինների համար նախատեսվող անհատական չափաքանակների տրամադրման իրավական գործընթացը: Նկատի ունենալով, որ հիդրոֆտորածխածինների խառնուրդների մասով հայտադիմումներում արտահայտված չափաքանակները, պետության կողմից տրամադրվող չափաքանակները նույնպես պետք է արտահայտված լինեն մետրիկ տոննա CO2 համարժեքով, հիդրոֆտորածխածինների խառնուրդների առանձին ձևաչափերի նախատեսման անհրաժեշտությունը վերանում է: Օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդների ներմուծումն Հայաստանի Հանրապետություն արգելված է 2015 թվականից: 1 2 0 2630