Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 11.06.2025 - 27.06.2025

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի նպատակն է կենսաթոշակի իրավունքն իրացնելիս իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումը։  
Մնաց {days} օր
0 1469

Discussed 15.10.2024 - 31.10.2024

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին, «Քրեակատարողական ծառայության մասին, «Պրոբացիայի ծառայության մասին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացնել դրույթներ, որոնց համաձայն հնարավոր է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում համապատասխան մարմիններում ծառայություն անցած անձանց արդեն իսկ շնորհված զինվորական կամ հատուկ կոչումները, դասային աստիճանները, որակավորման դասերը, ինչպես նաև վերջիններիս՝ Լեռնային Ղարաբաղում համապատասխան մարմիններում պաշտոնավարման ժամանակահատվածը հաշվի առնել նոր պաշտոնում նշանակվելիս պաշտոնային դրույքաչափը որոշելիս: Միևնույն ժամանակ, առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հնարավորություն ընձեռել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրից, հուշանվերից և դրամական պարգևատրումից բացի պարգևատրել նաև մեդալով կամ կրծքանշանով, ինչպես նաև շտկել միևնույն կարգավիճակ ունեցող ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշելիս կիրառվող դրույթները՝ ըստ նույնական տրամաբանության:
Մնաց {days} օր
0 2314

Discussed 22.11.2023 - 08.12.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում է բացառություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, մասնավորապես՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ներկայացնելու պահանջը վերջիններիս չի վերաբերում։  
Մնաց {days} օր
0 3180

Discussed 10.05.2023 - 25.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ԸՍՏ ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՆԻՇԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկում ենք ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշումը, փոխարենը ընդունելով նոր խմբագրությամբ շարադրված «ՀՀ բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու և ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշում:
Մնաց {days} օր
0 4384
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: