Discussed 17.09.2020 - 02.10.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 138 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությւան պետական ծրագիրը հաստատելու մասին» 138 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի նպատակը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի գործառության ապահովումն է, ինչպես նաև կարճաժամկետ ժամանակահատվածում լեզվական օրենսդրության կատարելագործումը, լեզվական քաղաքականության բնագավառում պետականկառավարման լիազորված մարմնի հաստատութենական հզորացումը, հայերենի (հայախոսության) բնականոն զարգացման առաջնահերթ գործողությունների հստակեցումը, երկարաժամկետ ժամանակահատվածում՝ թվայնացած, համընդգրկուն և լեզվամշակութային մրցունակ միջավայրի ստեղծումը։ 6 0 0 7437
Discussed 30.11.2017 - 22.12.2017 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի կանոնա¬դրությունը, կառուցվածքը, նրան ամրացվող գույքի կազմը և չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի մարտի 6-ի` հմ. 203 և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի` հմ. 1579-Ն որոշումներում փոփո¬խություն և լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվա¬կանի սեպտեմ¬բերի 19-ի` հմ. 1610-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը ՀՀ ԿԳՆ կառավարման ոլորտում գործող Լեզվի պետական կոմիտե ստեղծելու վերաբերյալ 3 1 0 10577
Discussed 22.06.2017 - 14.07.2017 Լեզվական քաղաքականության 2018-2023 թթ. պետական ծրագիր Ծրագրի իրավական հիմքերն են` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հայերենի գործառությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներ և իրավական ակտեր, միջազգային համաձայնագրերը: Ծրագրի բնագավառներն են` օրենսդրական դաշտի կատարելագործումը, գրական հայերենի կանոնարկումը, կրթության համակարգը, համացանցում հայերենի լիածավալ ներկայացման ապահովումը, հայերենի հանրային ուսուցման ապահովումը, զանգվածային լրատվության միջոցներին աջակցությունը, հրապարակային գրվածքները, ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրները, Հայաստան-Սփյուռք լեզվահարաբերությունները, օտար լեզուների ուսուցման համակարգը: Լեզվաքաղաքականությունը լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիր, ուստի պետականության հիմքերի ամրապնդման, հասարակական կյանքում լեզվական մշակույթի նշանակալի դերի ապահովման, հայկական քաղաքակրթական հարուստ ժառանգության ներկայացման գործում իր ուրույն դերն ունի պետական լեզվական քաղաքականության կանոնակարգված և արդյունավետ կիրառումը։ Պետության` լեզվի նկատմամբ հոգածությունն ու հարգանքը, ինչպես նաև լեզվի և մշակույթի զարգացման խրախուսումը միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության վարկն ապահովող պայմաններից են։ Ներկայիս համընդգրկման գործընթացների պայմաններում առավելագույնս կարևորվում են պետական լեզվի` Հայաստանի Հանրապետության տարածքում լիակատար գործառության և պաշտպանվածության, ինչպես նաև օտար լեզուների ուսուցման, նրանց բաշխվածության խնդիրները: Դրանց արդյունավետ լուծման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել մշակութային ներդաշնակ զարգացում։ 0 0 0 12607