Discussed 14.11.2023 - 29.11.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Իրավական ակտում փոփոխության անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ գործող կարգում խմբակավարի որակավորման նվազագույն պահանջներում առկա չեն կարգավորումներ ազգային փոքրամասնությունների լեզուների (եզդիերեն, ասորերեն և քրդերեն) խմբակավարի պաշտոն զբաղեցնողի կրթության վերաբերյալ, և արդյունքում առաջանում են խնդիրներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում ուսուցման կազմակերպման գործընթացում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կարգով սահմանված պահանջներին համապատասխանող՝ ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչներ գրեթե չկան: 0 0 0 1741
Discussed 24.07.2023 - 08.08.2023 «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու, վեր հանված խնդիրները կարգավորելու համար: Անհրաժեշտություն է առաջացել դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները սահմանել առանձին հավելվածով: Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են. հանրակրթական առարկաների դասագրքերի փորձաքննող մասնագետների ցանկում օտար լեզուների մասով հանվել է հայոց լեզվի մասնագետի պահանջը՝ փոխարենը ներգրավելով տվյալ օտար լեզվի համապատասխան մասնագետին, հստակ տարանջատվել են «դասագիրք» և «դասագրքին հավակնող ուսումնաօժանդակ նյութ» հասկացությունները, որոշակի լրացումներ են կատարվել դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների մասով: Դասագրքերին և ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող պահանջները կսահմանվեն առանձին հավելվածով, որը չափանիշ կհանդիսանա նշված նյութերը երաշխավորելու համար: 1 2 2 2978